Ի՞նչն է ուժ տալիս փոքրիկ Միշային (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախի Հաթերք գյուղում ՝ Ժենգյալով հացի փառատոնին մասնակցում էր երգիչ Միշա Գրիգորյանը ։ Ներկաները՝ մեծ, թե փոքր նրա հետ սկսեցին լուսանկարվել՝ միմյանց հերթ չտալով:
«Ա1+»-ի լրագրողին մի կերպ հաջողվեց երկրպագուներից «պոկել» Միշային և հարցազրույց վերցնել:
Միշայից հետաքրքրվեցինք՝ արտերկրում Արցախը ներկայացնելը ինչպիսի պատասխանատվությո՞ւն է իր համար։
«Ես շատ եմ սիրում իմ երկիրը, նաև սիրում եմ իմ եկիրը ներկայացնել ուրիշ երկրներում»,-ասաց նա։
Ռուսաստանում «Գոլոս» մանկական նախագծում մասնակցելը Միշային մեծ փորձ է տվել: Մեծ տպավորություններով է վերադարձել այնտեղից:
«Այստեղ ինձ շատ լավ դիմավորեցին, ամբողջ քաղաքը ինձ դիմավորեց և ես շատ շնորհակալ եմ իրենց»,- ընդգծեց փոքրիկ ղարաբաղցին:
Հիշեցնեք, որ ռուսական «Գոլոս» նախագծում Միշան ոչ միայն հանդիսատեսի, այլև ժյուրիի անդամների կողմից շատ սիրվեց: Նա ամեն անգամ հիանալի էր ելույթ ունենում: Միշան հասել է մինչև եզրափակիչ փուլ:
Թե ի՞նչն էր իրեն ուժ տալիս, Միշան ասաց՝ իմ ընտանիքը, որն միշտ իմ կողքին էր: