Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռոբերտ Քոչարյանը եւ Արթուր Դավթյանը մասնակցում են դատական նիստին/լրացվում է (տեսանյութ)

Քաղաքականություն
MHM0129633

Ավան և Նոր-Նորք համայնքների առաջին ատյանի դատարանում սկսվել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը՝ կալանքը փոխելու միջնորդությունը:
Ռոբերտ Քոչարյանը դատարանում է, իսկ բակում նրան աջակցողներն են: Նիստերի
Մինչ նիստերի դահլիճ ներս մտնելը, Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, որ իր համար ամեն ինչ պարզ է ու հույս հայտնեց, որ հայրը ազատ կարձակվի:
Ի դեպ, ոչ բոլորին է հնարավորություն տրվել ներս մտնելու եւ մասնակցելու դռնբաց նիստին։ Լրագրողներից շատերը մնացել են դրսում. տեղ չկա դահլիճում։ Դատարան եկավ նաեւ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Պաշտպաններն առաջարկում են դատական նիստն անել ավելի մեծ դահլիճում՝ հաշվի առնելով հասարակական հնչողությունը։ 

Նիստը շարունակվեց նույն դահլիճում։ Քիչ անց սակայն դատավոր Դավիթ Գրիգորյանի ինքնաբացարկ հայտնելու համար Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը 40 րոպե խնդրեց: Հայտարարվեց ընդմիջում։

Դրանից հետո  Հայկ Ալումյանը դատավորին ինքնաբացարկ հայտնեց։

Դատարանը մտավ խորհրդակցական սենյակ՝ ինքնաբացարկը քննելու համար։ Հաջորդ նիստը կկայանա մայիսի 14–ին, 12:30-ին: