Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Երեսը երեսից կամաչի. գլխավոր դատախազն՝ Արման Բաբաջանյանին (տեսանյութ)

«Մարտի 1»-ի զոհերի սպանություններ գործով կարող եմ վստահորեն ասել, որ ակտիվ քննություն իրականացվում է. ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ ի պաշտոնե երաշխավորելով քրեական գործերի քննության օրինականության ապահովումը։

Գլխավոր դատախազը պատրաստակամություն հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանին մի օր աշխատանքային ձևաչափով ներկայացնել գլխավոր դատախազի լիազորությունները։

Անդրադառանալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթին՝ գլխավոր դատախազն ասաց, որ վերջինիս չհաջողվեց իր տրամադրությունը փչացնել։ «Այն ամենն ինչ ինքը ներկայացնում էր, էդ ամեն ինչի մեջ ես որևէ տեղ ամաչելու բան չունեմ»,- շեշտեց նա։ Դավթյանը հիշատակեց ժողովրդական մի խոսք. ««Երեսը երեսից կամաչի», ճշմարտությունն աչքերի մեջ նայելով պետք է ասես»։

Ըստ Դավթյանի՝ իր գործի բնույթն այնպիսին է, որ մարդկանց խորն է ցավեցնում։ «Ես հասկանում եմ որ այդ մարդիկ լուրջ ռեսուրսներով են։ Ընդհուպ այնպիսի ռեսուրսներով, որ այս դահլիճում իրենց ձայները կարող են հնչել, բայց դուք չտեսնեք»,- ակնարկեց գլխավոր դատախազը՝ ընդգծելով, որ քանի դեռ դատախազ է, շարունակելու է իր գործելաոճը։

Իսկ թե հետևից ականջներ կերևան, թե առջևից ականջներ կլինեն, ինքն իր գործն անելու է։