Բացել լրահոսը Փակել լրահոսը
zvartnoc
A A
Պաշտոնական

Այս ապրիլին նախորդ ապրիլի համեմատ ուղևորահոսքն աճել է 2 տոկոսով

Ընթացիկ տարվա ապրիլ ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքն ընդհանուր  կազմել է 217030 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 2տոկոսով:

2019թ. ապրիլին, 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ, «Զվարթնոց»-ում ուղևորահոսքն ավելացել է 2տոկոսով: Եթե 2018թ. ապրիլին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 200707 ուղևոր, ապա 2019թ ապրիլի ցուցանիշը կազմում է 205 419 ուղևոր:

2019 թվականի ապրիլ ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 11 611 մարդ:  2018 թվականի նույն ամսվա 12 070 ուղևորահոսքի համեմատ նվազումը կազմել է 4տոկոս:

 

 

Ուղևորների թիվը 2018թ. ապրիլին

Ուղևորների թիվը 2019թ. ապրիլին

Տարբերությունը տոկոսային հարաբերությամբ

«Զվարթնոց»

200,707

205,419

2%

«Շիրակ»

12,070

11,611          

-4%

Ընդամենը

212,777

217,030

2%

 

Տարեսկզբից Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը կազմել է 795 605մարդ, որը 7.8 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:

 

«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2019 թվականի հունվար- ապրիլ ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ   համեմատած, 2.6 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:

 

 

 

«Արմենիա»ՄիջազգայինՕդանավակայաններ» ՓԲԸ