Բացել լրահոսը Փակել լրահոսը
a
A A
Սպորտ

«Արսենալը» հաղթեց «Վալենսիային», Մխիթարյանը գոլային փոխանցում կատարեց (տեսանյութ)

Լոնդոնի «Արսենալը» ֆուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղում կրկին հաղթեց «Վալենսիային» եւ մտավ եզրափակիչ:

Իսպանիայում կայացած հանդիպման առաջին կեսն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1: «Վալենսիայի» խաղացող Գամեյրոյի խփած գոլին դիպուկ հարվածով պատասխանեց «Արսենալի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը: Երկրորդ կեսի սկզբում Ալեքսանդր Լյակազետը առաջ մղեց արսենալցիներին, սակայն նույն Գամեյրոն կրկին վերականգնեց հավասարությունը: Այնուհետեւ երկու անգամ աչքի ընկավ Օբամեյանգը:

Այդպիսով, «Արսենալը» 4:2 հաշվով վստահ հաղթանակ տարավ: Հիշեցնենք, որ առաջին խաղն նույնպես ավարտվել էր արսենալցիների առավելությամբ՝ 3:1:

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, ով հայտավորված էր պահեստայինների թվում, փոխարինման մտավ 62-րդ րոպեին: Նրա փոխանցումից հետո գրանցվեց չորրորդ գոլը:

Եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա Բաքվում, մայիսի 29-ին: «Արսենալի» մրցակիցը կորոշվի զուգահեռ ընթացող «Չելսի» - «Այնտրախտ» խաղի ավարտից հետո: Հաշիվն առայժմ հավասար է՝ 2:2: