Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled
A A
Մարզեր

Սառնաղբյուրում բնակչության 40 տոկոսը խմելու ջուր չունի (տեսանյութ)

Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի Սառնաղբյուր բնակավայրում բնակչության կեսից ավելին խմելու ջուր չունի: Խնդիրը նոր չէ: Գյուղական բնակավայրում ջրագծերը վաղուց են մաշվել եւ տարեցտարի շարքից դուրս են գալիս, իսկ ջուր չունեցողների թիվն առավել է մեծանում:

2016 թվականին՝ կառավարության որոշմամբ, ֆինանսական միջոցներ տրամադրվեցին ջրագծերն ամբողջությամբ փոխելու համար: Ծրագիրը հաստատվեց, գումարն էլ տրամադրվեց: Մրցույթով հաղթած շինկազմակերպությունը մոտ մեկ տարի գյուղում շինարարական աշխատանքներ իրականացրեց: Սակայն արդյունքը գոհացնող չէ: Գյուղացիների հույսերն ու ակնկալիքները մնացին առկախ:

Մանրամասն՝ «Ցայգ» ՀԸ տեսանյութում