Բացել լրահոսը Փակել լրահոսը
1
A A
Տնտեսություն Պաշտոնական

Տեղի է ունեցել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիﬓադրաﬕ  հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի 
խաղողագործության և գինեգործության հիմնադրաﬕ հոգաբարձուների խորհրդի 
հերթական նիստը, որը նախագահում էր խորհրդի անդամ, ՀՀ գյուղատնտեսության 
նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը:

Նիստի ընթացքում հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը համառոտ 
ներկայացրել է հիմնադրամի ընթացիկ և նախատեսվող  նախաձեռնությունները։ 
Առավել կարևոր ծրագրերի թվում նա մասնավորապես մատնանշել է Վայոց ձորի և 
Արագածոտնի մարզերում աշխարհագրական նշումով գինիների համակարգի լիիրավ 
կիրարկման խթանման, առկա կոլեկցիոն և ցուցադրական այգիների պահպանման և 
տեղածին սորտերով լրացման, խաղողա-գինեգործական շրջաններում 
գինեգործությամբ զբաղվող տնային տնտեսություններին տեխնիկական և 
մասնագիտական աջակցության և մի շարք այլ ծրագրեր:

Բացի այդ, նախատեսվում է նկարահանել թեմատիկ ուսուցողական տեսահոլովակների 
շարք, ֆրանսիական Ռիչմոնտ համալսարանի հետ համատեղ իրականացնել 
խաղողագործների կրթական վերապատրաստման դասընթացներ:

Հիմնադրամը կաջակցի նաև հայ գինեգործական արտադրանքի ներկայացմանը 
միջազգային մի շարք հեղինակավոր, այդ թվում` «China International Import 
Expo 2019», չինական Ցինդաո քաղաքում մայիսին կայանալիք «SCO International 
Investment and Trade Expo», «Prowein Dusseldorf 2020», «La Grande 
Degustation De Montreal 2019» և «EnoExpo 2019, Krakow» ցուցահանդեսներին:
Առաջիկա նախաձեռնությունների թվում է նաև հայկական գինիների ներկայացումը 
Նիդերլանդների Թագավորությունում և Գերմանիայի Դաշնության Ալգաու քաղաքում 
կազմակերպվող հայկական գինիների համտես-շնորհանդեսների ընթացքում:
Հիմնադրամը 2019 թվականի մայիսին նախատեսում է նաև կազմակերպել Երևանում 
հայկական գինիների շնորհանդես-համտես Հայաստանի Հանրապետությունում 
դիվանագիտական ներկայացուցիչների համար:

Կկազմակերպվեն նաև արտասահմանյան փորձագետների այցեր, ինչպես նաև գործարար 
հանդիպումներ հայաստանյան գինեգործական ընկերությունների ներկայացուցիչների 
և միջազգային գնորդների միջև:

Նիստի ընթացքում հաստատվեցին հիմնադրամի հաստիքացուցակն ու բյուջեն, 
քննարկվեցին կանոնադրության անհրաժեշտ փոփոխություններին վերաբերող հարցեր։ 

Միաժամանակ նշվեց, որ անհրաժեշտ է մեթոդաբանություն մշակել, որպեսզի 
մասնավոր գինեգործական ընկերությունները նույնպես ներդրում ունենան 
հիմնադրամի գործունեության ֆինանսավորման հարցում։


ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին