Բացել լրահոսը Փակել լրահոսը
narek
A A
Մշակույթ

«Տարվա եղանակները»՝ նվիրված Էդվարդ Միրզոյանի 98-րդ ամյակին

Մայիսի 10-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Էդվարդ Միրզոյանի՝ «Տարվա եղանակները» (Չինական ռոմանսներ) գրքույկ-երգաշարի շնորհանդեսը՝ նվիրված Էդվարդ Միրզոյանի 98-րդ ամյակին։

«Տարվա եղանակները» գրքույկ-երգաշարի հրատարակությունն իրականացրել է «Նարեկացի» արվեստի միությունը 2019 թվականին:
«Տարվա եղանակները» գրքույկ-երգաշարի հրատարակությունն իրականացրել է «Նարեկացի» արվեստի միությունը՝ 2019 թվականին: Ինչ վերաբերում է  երգաշարին, այն հիմնված է չինացի բանաստեղծների քառյակների վրա՝ Բո Ցզյույիի (772-846թթ.) «Գարունը», Բո Պուի (13-14 դդ.) «Ամառը», Լի Բոի (701-762թթ.) «Աշունը» և Չժան Կեցզյուի (13-14 դդ.) «Ձմեռը»: 

Ալբոմը ներառում է նաև փոքրիկ գրքույկ՝ ռոմանսների նոտաներով, շարքի վերլուծությամբ, ինչպես նաև հարցազրույց՝ երաժշտագետ Դանիել Երաժիշտի հետ: 

«Նարեկացի» արվեստի միություն Լրատվության բաժնից տեղեկացնում են, որ մուտքն ազատ է։