Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց.5-ը Մայիսի. Հրադադարի հիմք դարձած Բիշքեկի արձանագրությունից մինչեւ Արթուր Բաղդասարյանին տրվող փոխհատուցում (տեսանյութ)

1992 թվականի մայիսի 5-ին Ռուսաստանի Դաշնությունը հայտարարեց Արցախի խնդրով միջնորդական առաքելության ստեղծման մասին եւ բանակցային գործընթացն իր հովանու տակ առնելու պատրաստակամություն հայտնեց։

1994-ի այս օրը Ղրղզստանի մայրաքաղաքում ստորագրվեց Արցախի խնդրում հրադադարի կնքման համար հիմք հանդիսացած Բիշքեկի արձանագրությունը։

2001-ի այս օրն անցկացված Ազգային համաձայնության ճակատի հավաքի հիմնական կարգախոսը գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրաժարականի պահանջն էր։

2008-ի մայիսի 5-ին Արթուր Բաղդասարյանը նշանակվեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար՝ այդ կերպ ստանալով իրեն մեկնած ձեռքը արժանապատվորեն սեղմելու համար խոստացված փոխհատուցումը։