A
A
Անձրեւից հետո բռնկվեց էլեկտրասյունը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱլեք Մանուկյան փողոցում ժամը 21-ի սահմաններում այրված հոսանքալարերի հոտ էր գալիս:
Քիչ անց պարզվեց` որտեղից է: Վարդան Մամիկոնյանի արձանի ետնամասում սյուներից մեկը բռնկվեց:
Կայծերը թափվում էին սլացող մեքենաների վրա: Բարեբախտաբար, հրշեջները շատ արագ եկան եւ հանգցրին կրակը:
Ամենայն հավանականությամբ, հորդառատ անձրեւը վնասել էր մալուխները: