Բացել լրահոսը Փակել լրահոսը
59305884_2244699342232328_8252132734110007296_n
A A
Պաշտոնական

Պաշտպանության նախարարն այցելել է Տավուշում վիրավորված զինծառայողին

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կենտրոնական հոսպիտալում տեսակցել է ապրիլի 30-ին Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած, այնուհետև վիրահատված պայմանագրային զինծառայող Արգիշտի Սեփխանյանին:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելեց կենտրոնական հոսպիտալ՝ տեսակցելու պայմանագրային զինծառայող Արգիշտի Սեփխանյանին։ Բժիշկները ներկայացրեցին Արգիշտիի իրավիճակը, որը գնալով դառնում է ավելի կայուն։ Արգիշտին խոսեց նախարար Տոնոյանի հետ՝ պատասխանելով մի քանի հարցի»,- գրել է Հովհաննիսյանը:
 
1987թ. ծնված պայմանագրային զինծառայող Արգիշտի Սամվելի Սեփխանյանն ապրիլի 30-ին Տավուշում հակառակորդի կրակից վիրավորում էր ստացել գլխի շրջանում: Նրան ուղղաթիռով տեղափոխել էին Երևան, այնուհետև վիրահատել: Նրա վիրահատությունը բարեհաջող ընթացք է ունեցել: