Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց. 4-ը մայիսի.բռնկվեցին ուսանողների ձեռքերում գտնվող գազով լեցուն հարյուրավոր փուչիկներ (տեսանյութ)

1997-ի մայիսի 4-ին Գերագույն Դատարանը քննում էր լրագրող Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ հարուցված քրեական գործ։ Լրագրողը մեղադրվում էր 96-ի սեպտեմբերի 25-ին ԱԺ-ի մոտ տեղի ունեցած անկարգությունների ժամանակ ակտիվություն ցուցաբերելու մեջ։

2000-ի այս օրը նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագահությամբ կառավարությունում նախարարների պաշտոնակատարների նիստ էր։ 2 օր առաջ պաշտոնանկվել էր վարչապետ Արամ Սարգսյանը։

 2006-ի մայիսի 3-ին աղետի ենթարկվեց Երեւան-Սոչի չվերթի՝ Արմավիա ընկերության A320 օդանավը։

2007-ի այս օրը Գյումրի հասավ փակվող Ախալքալակի ռուսական ռազմակայանի գույքով բեռնված առաջին շարասյունը։

2012-ի մայիսի 4-ը խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի վերջին օրն էր։ Հանրապետության հրապարակում, իշխող Հանրապետական կուսակցության կազմակերպած համերգի ժամանակ, դժբախտ պատահար արձանագրվեց՝ բռնկվեցին ուսանողների ձեռքերում գտնվող, գազով լեցուն հարյուրավոր փուչիկներ։

Վարդան Օսկանյանն էլ նույն այդ օրը կոչ էր անում պառլամենտական ընտրություններն օգտագործել Սերժ Սարգսյանի իշխանությունից ազատվելու համար։ Նա հավաստիացնում էր, որ 2008-ի նախագահի ընտրությունից հետո իրեն առաջարկվել է մնալ կառավարությունում։