Ազատությունը կաշկանդելը շատ վտանգավոր կարող է լինել. պատգամավոր (տեսանյութ)
Այսօր Հայաստանում մամուլը բացառիկ ազատություն է վայելում: Մամուլի ազատության օրը ասում է «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանը:
«Ցանկացած ոք մամուլի միջոց բացելիս, թերթելիս կամ սեղմելիս դրանում կհամոզվի: Ես կասեի՝ նույնիսկ չափից դուրս ազատ է, բայց դա լավ է, որովհետեւ ազատությունը կաշկանդելը շատ վտանգավոր կարող է լինել»,-ասաց նա։
Ինչպես է ազդում մամուլի ազդեցությունը «Իմ քայլը» խմբակցության աշխատանքների վրա . «Կարելի է երկու պատասխան տալ, որ այո՝ խանգարում է, որովհետեւ ամեն դեպքում այդ մամուլը հասարակության մեջ ինչ- որ ազդեցություն ունի, բայց չեմ կարծում, որ այն հսկայական ազդեցությունը կարող է ունենալ, որ ուղղակի թակարդը գցել հասարակության մեծ մասին: Հասարակության մեծ մասը շատ գիտակից է եւ ամեն ինչ շատ լավ հասկանում է»,-նշեց պատգամավորը: