Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport kin mrcavar
A A
Սպորտ

Հայաստանի մրցավարը կսպասարկի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի խաղերը

Հայաստանը ներկայացնող կին մրցավար Լիանա Գրիգորյանը կսպասարկի մայիսի 5-17-ը Բուլղարիայում կայանալիք ֆուտբոլի կանանց Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների առաջնության եզրափակիչ մրցաշարը: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Այս տարի չեմպիոնի կոչման համար կպայքարեն Բուլղարիայի, Դանիայի, Պորտուգալիայի, Իսպանիայի, Ավստրիայի, Անգլիայի, Գերմանիայի եւ Հոլանդիայի 17 տարեկան ֆուտբոլիստուհիները: