Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess bejrut
A A
Սպորտ

Տիգրան Քոթանջյանը՝ «Բեյրութ Օփեն»-ի հաղթողի հավակնորդ

Տղամրադկանց շախմատի Հայաստանի նախկին չեմպիոն Տիգրան Քոթանջյանը հաջող է հանդես գալիս Լիբանանում 10-րդ անգամ անցկացվող «Բեյրութ Օփեն» շախմատի միջազգային մրցաշարում:

Կայացած 8 տուրից հետո մեր շախմատիստը 6 միավորով բաժանում է 2-3-րդ տեղերը: Նա ընդամենը կես միավորով է հետ մնում մրցաշարի առաջատար, ուկրաինացի գրոսմայստեր Վիտալի Բերնադսկուց:

Այսօր կայանալիք վերջին՝ 9-րդ տուրում, Տիգրան Քոթանջյանը սեւերով կհանդիպի իր հետ համաքայլ ընթացող ռուսաստանցի Ալեքսանդր Կարպատչեւի հետ: Հաղթանակի դեպքում մեր շախմատիստը լավ շանս ունի հաղթելու մրցաշարը: