Ես ոչ մեկին չեմ սպանել. ուկրաինացի պատգամավոր (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՈւկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Մուստաֆա Նայեմը Զվարթնոց օդանավակայանի սահմանակետում իր հանդեպ կոշտ վերաբերմունքը բացատրում է Հայաստանի վրա Ռուսաստանի ազդեցությամբ։ Նա պնդում է, որ Հայաստանը պետք է ինքը որոշի իր տարածքում ով է ցանկալի, ով՝ ոչ:
«Ես հասկանում եմ, որ սա Ռուսաստանի փորձն է իր ազդեցության գոտում գործել քաղաքականապես, քանի որ մեզ վրա դրված պատժամիջոցները վերաբերում են բացառապես քաղաքականությանը, սա քրեական գործ չի, ես ոչ մեկին չեմ սպանել, ոչ մի բան չեմ գողացել: Ես այնպիսի զգացողություն ունեմ, որ Հայաստանին դեռ ներքաշելու են Ռուսաստանի ներքին քաղաքականության մեջ»:
Հիշեցնենք, որ Մուստաֆա Նայեմը երկու օր առաջ է ժամանել Հայաստան և բախվել է երրորդ երկրի, այն է Ռուսաստանի Ուկրաինայի նկատմամբ պատժամիջոցներին՝ պատգամավորը «մուտքի արգելքով» որպես անցանկալի անձ է եղել գրանցված:
«Ինձ չհայտնեցին, թե որ երկիրն է, բայց հետագա հարցերի ժամանակ հասկացա, որ նկատի ունեն Ռուսաստանը, քանի որ ես Ռուսաստանի պատժամիջոցների տակ եմ ընկնում որպես ուկրաինացի պատգամավոր»:
Այուամենայնիվ ուկրաինացի պատգամավորին հաջողվել է մուտք գործել Հայաստան, սակայն մեկանգամյա նշման պահանջով: Պատգամավորը հուսով է, որ սրանից հետո հայ-ուկրաինական հարաբերությունները չեն տուժի:
«Մենք հասկանում և գիտակցում ենք Հայաստանի՝ Ռուսաստանից ազդեցության աստիճանը, քանի որ այդ նույն վիճակում եղել ենք նաև մենք 2013 թվականին»:
Մանրամասն՝ տեսանյութում: