Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նարուհիտոյի գահակալությունը
A A
Պաշտոնական Հասարակություն

Ճապոնիան նոր կայսր ունի (տեսանյութ)

Տոկիոյի կայսերական պալատում այսօր պաշտոնապես  Ճապոնիայի նոր կայսր հռչակվեց Նարուհիտոն: Գահակալական արարողության ժամանակ նրան են հանձնվել կայսերական երեք խորհրդանիշերը։ Արարողությանը ուղիղ հեռարձակմամբ հետևել են բազմահազար ճապոնացիներ:

Կայսեր փոփոխությամբ Ճապոնիայում ավարտվեց Հեյսեյ դարաշրջանը, որն սկսվել էր 1989թ.-ին: Այժմ սկսվել է նոր Ռեյվայի դարաշրջանը, որը նշանակում է կարգուկանոն և հարմոնիա, տեղեկացնում է ԲԻ ԲԻ ՍՒ-ի ռուսական ծառայությունը։

85-ամյա Ակիհիտո կայսրը երեկ հրաժարվեց գահից, որպեսզի այն փոխանցեր որդուն՝ 59-ամյա արքայազն Նարուհիտոյին: Նշենք նաև, որ Ակիհիտոն դարձել է վերջին 200 տարում գահից ինքնակամ հրաժարված առաջին ճապոնացի կայսրը: