Բացել լրահոսը Փակել լրահոսը
elektra
A A
Քաղաքականություն

«Էլեկտրիկ Երևանի» ժամանակ տուժած լրագրողների գործով  նախաքննությունը կվերսկսվի

Դատախազությունը վերացրել է ՀՔԾ-ի որոշումը՝ «Էլեկտրիկ Երևանի» քրեական գործով վարույթը կասեցնելու մասին և հանձնարարել է վերսկսել նախաքննությունը։

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց,որ գործի կասեցումը վերացվել է, տուժողների եւ ներկայացուցիչների բողոքը՝ մասնակի բավարարվել. «Գործը վերադարձվել է Հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննությունը շարունակելու համար»:

Հիշեցնենք, որ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի և փաստաբան Կարեն Տոնոյանի աջակցությամբ երեք տուժած լրագրողներ՝ Հակոբ Կարապետյանը, Գևորգ Ղազարյանը և Թեհմինե Ենոքյանն ապրիլի 2-ին ՀՔԾ-ի որոշման դեմ բողոք էին ներկայացրել դատախազություն։

«Մենք շարունակելու ենք ուշադիր հետևել այս գործի ընթացքին և սատարել լրագրողներին»,- հայտնել է  Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի  նախագահ Աշոտ  Մելիքյանը։