Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Ազգային պատկերասրահը մերժել է «Նորաձևության և դիզայնի պալատ» ին (տեսանյութ)

Հունիսին «Նորաձևության և դիզայնի պալատ» ՀԿ-ն կազմակերպում է «5500 տարվա հայկական արհեստագործությունն ու նորաձևություն» թեմայով ֆորում: Նախատեսել են այն անցկացնել  Ազգային պատկերասրահում, բայց ստացել են մերժում։

ՀԿ նախագահ  Վահան Խաչատրյանը կարծում է, որ իրականում Ազգային պատկերասրահում նույնիսկ չեն ծանոթացել իրենց ծրագրի հետ: Մերժել են՝ առանց հիմնավորման:

Այս ֆորումը Հայաստանում անցկացվում է արդեն երկրորդ անգամ և ֆինանսավորվում է Եվրամիության կողմից: Կազմակերպիչների նպատակն է աշխարհասփյուռ հայ դիզայներներին հավաքել մեկ հարկի տակ և ներկայացնել նրանց գործերը:

Ի դեպ,Ազգային պատկերասրահից «Ա1+»-ին մեկնաբանություն չտրամադրեցին, ասելով՝ նպատակահարմար չեն համարումկրկին հայտնել մերժման պատճառը: