Ֆինլանդիան վավերացրել Է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
Աջակցիր «Ա1+»-ինՖինլանդիան վավերացրել Է Հայաստանի եւ Եվրամիության միջեւ կնքված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, ապրիլի 29-ին հայտնել է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարությունը:
«Ուրախ ենք հայտնել, որ Ֆինլանդիան վավերացրել է ԵՄ-Հայաստան համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: Համաձայնագիրը կխորացնի ԵՄ-ի եւ Հայաստանի հարաբերությունները եւ օգուտ կբերի Հայաստանի եւ ԵՄ-ի քաղաքացիներին»,-ասված է հաղորդագրության մեջ: Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է Բրյուսելում 2017թ. նոյեմբերի 24-ին, որը վավերացրել է 13 պետություն՝ Հայաստան, Բուլղարիա, Դանիա, Էստոնիա, Միացյալ Թագավորություն, Լիտվա, Լատվիա, Լյուքսեմբուրգ, Մալթա, Լեհաստան, Ռումինիա, Գերմանիա, Ֆինլանդիա
Suomi on vahvistanut EU:n ja Armenian välisen uudistetun kumppanuussopimuksen. Laaja sopimus syventää suhteitamme Armeniaan ja edistää yhteistyötä niin kaupan alalla kuin oikeusvaltion kehittämisessä. #CEPA #EaP pic.twitter.com/KRVkBKctkV
— Ulkoministeriö (@Ulkoministerio) April 29, 2019