Բացել լրահոսը Փակել լրահոսը
giphy (1)
A A
Հասարակություն

Օրացույց. 28-ը ապրիլի. Ինչու Ռ. Քոչարյանը թույլ չտվեց, որ Գ. Ջհանգիրյանը պարզաբանումներ ներկայացնի 27-ի գործով (տեսանյութ)

 Այս օրերին արդեն անջատվել է գազամատակարարումը Ադրբեջանից, իսկ Վրաստանից ավելացվել է ընդամենը 1 միլիոն քմ-ով։ Վարչապետ Գագիկ Հարությունյանը հույս ունի, որ ավելացված գազով հնարավոր կլինի վերականգնել մի քանի ձեռնարկությունների աշխատանքը։

Ինչու՞ Ռոբերտ Քոչարյանը թույլ չտվեց, որպեսզի Գագիկ Ջհանգիրյանն Ազգային Ժողովում պարզաբանումներ ներկայացնի հոկտեմբերի 27-ի գործով լսումներին։

2000 թվականի այս օրն այս հարցի պատասխանը փորձում են գտնել Ազգային Ժողովում չներկայացված կուսակցությունները։ Նրանք կասկածներ ունեն, որ Քոչարյանը այս ոճրագործության մեջ շահեր ունի։ Աշոտ Մանուչարյանի գլխավորած Ազգային Համաձայնության ճակատը Ռոբերտ Քոչարյանից պահանջում է գաղտնազերծել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ծրագրի քիուեսթյան սկզբունքները։

2002-ի ապրիլի 28-ին Երկրապահ կամավորականներն իրենց 5-րդ համագումարն են հրավիրում։ Նախագահ Մանվել Գրիգորյանն ասում է, որ միասնական են սպառնալիքների առջեւ։ Վազգեն Սարգսյանի մայրը համաձայն չէ՝ հոկտեմբերի 27-ից երկու տարի է անցել, ի՞նչ եք արել, որ այն բացահայտվի։  

2011-ի ապրիլի 28-ին Հայ Ազգային Կոնգրեսի մի քանի համակիրներ շարժման ղեկավարությունից պահանջում են քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով անցնել պայքարի կոնկրետ ձեւերի, դիցուք, նստացույցի։ Արամ Մանուկյանն ասում է, որ հասկանում է մարդկանց, բայց սա շախմատ է, դա լուրջ խաղ է, մի քիչ էլ համբերեք։