15-ամյա տղայի սպանությունը բացահայտվել է, նրան դանակահարել է համադասարանցին
Աջակցիր «Ա1+»-ինԱպրիլի 27-ին' ժամը 18.10-ին, ոստիկանության Տաշիրի բաժին հաղորդում է ստացվել, որ դանակահարված վիճակում <Տաշիր> բժշկական կենտրոն է տեղափոխվել 2004 թվականին ծնված մի երիտասարդ, որը բուժհաստատությունում մահացել է։
Ոստիկանության Լոռու մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել են հանցագործությունը։ Նախնական տվյալներով' տղային դանակահարել է նրա համադասարանցին, որը հայտնաբերվել և ներկայացվել է ոստիկանության Տաշիրի բաժին։ Դեպքի վայրում' Տաշիրի մարզադպրոցի հետնամասում, հայտնաբերվել է դանակ, որը, նախնական տվյալներով' հանցագործության գործիքն է։ Հարուցվել է քրեական գործ։ Հանգամանքները պարզվում են։