Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն Հասարակություն

Օրացույց. 27-ը ապրիլի. Տնտեսական կայունություն՝ ինչպես գերեզմանոցում (տեսանյութ)

2000 թվականի ապրիլի 27-ին Հայաստանի զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը հրաժարականի դիմում է ներկայացնում։Նրա հետ հրաժարական են տալիս զինվորական դատախազության հոկտեմբերի 27-ի գործով նախաքննական մարմնի քննիչները։

Գագիկ Ջհանգիրյանի հիմնավորումն այն է, որ հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճում 9 հոգու սպանության պատճառ դարձած ահաբեկչության նախաքննությունը չպետք է գտնվի զինվորական դատախազության վարույթում։ Գլխավոր դատախազ Բորիս Նազարյանը չի ընդունում զինվորական դատախազի եւ դատախազության քննիչների հրաժարականը` հայտարարելով, որ նրանք քրեական օրենքների պահանջների որեւէ խախտում թույլ չեն տվել։

Նույն օրը Մոսկվա է մեկնում վարչապետ Արամ Սարգսյանը։ Նա այնտեղ պետք է փորձի քննարկել Ռուսաստանին ունեցած մեր պարտքերը, ինչպես նաեւ գազամատակարարման սակագները։ Նախատեսված չէ, որ պարոն Սարգսյանը կհանդիպի Ռուսաստանի նորընտիր նախագահի հետ, բայց եթե այն կայանա, դա շատ բան կնշանակի

 Այս օրը «Միասնություն» դաշինքը «Կայունություն» խմբի հետ հրավիրում է Ազգային Ժողովի արտահերթ նիստ վիճարկելու եւ Սահմանադրական դատարան ուղարկելու Ռոբերտ Քոչարյանի կարգադրությունը՝ հոկտեմբերի 27-ի գործով լսումներին զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությունը չթույլատրելու նպատակով։ «Կայունությունը» նախորդ օրը հանդիպել էր Ռոբերտ Քոչարյանին եւ հրաժարվել մասնակցել արտահերթ նիստին։

Նույն նիստին քննարկվում էր նաեւ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնանկությունն սկսելու նպատակահարմարությունը։ Սակայն այս հարցով էլ դաշինքը որոշում չկայացրեց։

 Վարչապետ Անդրանիկ Մարգարյանն իր որոշմամբ առողջապահության փոխնախարարի պաշտոնից ազատում է ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանին։

2004 թվականի ապրիլի 27-ին ընդդիմությունը Ռոբերտ Քոչարյանին մեկ շաբաթ ժամանակ է տալիս հրաժարական ներկայացնելու համար։ «Եթե չեք պատասխանի, մայիսի 4-ին սպասեք հուժկու հարվածի»,-հայտարարում է Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը։