Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

«Արարատ-Արմենիան» 6:2 հաշվով ջախջախեց «Արարատին»

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 29-րդ տուրի բացման խաղում «Արարատը» իր հարկի տակ ընդունեց մրցաշարի առաջատար «Արարատ-Արմենիային»:

Խաղն անցավ հյուրերի բացահայտ առավելությամբ եւ ավարտվեց նրանց խոշոր հաղթանակով՝ 6:2: Առաջին խաղակեսում աչքի ընկան Անտոն Կոբյալկոն, Վլադիմիր Խոզինը եւ Պետրոս Ավետիսյանը, ընդմիջումից հետո՝ նույն Ավետիսյանը, Մայլսոնը եւ Արթուր Դանիելյանը: «Արարատից» պատասխան գոլերը խփեցին Արտյոմ Սիմոնյանն ու Դեյան Վուկոմանովիչը:

Այս հաղթանակից հետո «Արարատ-Արմենիան» վաստակեց 49 միավոր եւ էլ ավելի ամրապնդեց իր դիրքերն առաջին հորիզոնականում: Այժմ Վարդան Մինասյանի սաները 6 միավորով առաջ են «Բանանցից», «Փյունիկից» եւ «Ալաշկերտից»:

«Արարատը» նոր գլխավոր մարզիչ Տիգրան Եսայանի գլխավորությամբ կրեց 4-րդ անընդմեջ պարտությունը եւ վաստակած 15 միավորով շարունակում է զբաղեցնել վերջին՝ 9-րդ տեղը: