Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Երբ ԼԳԲՏ խմբին պատկանող անձը հայտնվում է բանտում (տեսանյութ)

ԼԳԲՏ խմբին պատկանող ազատազրկված անձանց կարիքներն ու խնդիրները քրեակատարողական հիմնարկներում անտեսվում են զուտ այն պատճառով, որ նրանք պատկանում են այդ խմբին:

Այդ ցույց է  տալիս  2018 թվականին օգոստոս-սեպտեմբեր ամիսներին կատարված հետազոտությունները. նշում է իրավական նախաձեռնությունների կենտրոնի ներկայացուցիչ Նարե Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ քրեակատարողական հիմնարկներում նրանց բոլոր խնդիրները կարգավորվում են զոն նայողի կողմից և վարչակազմը որևէ միջամտություն և ազդեցություն չունի այս հարաբերությունների կարգավորման համար:

«Խնդիրները սկսվում է հիմնարկ մուտք գործելիս և խցերում տեղաբաշխվելիս: Սեռական կողմնորոշման և գենդերայինին ինքնության հիմքով տեղաբաշխում օրենքով նախատեսված չէ, բայց չգրված օրենքներով պետք է դատապարտյալը տեղեկացնի այդ մասին և տեղափոխվի համապատասխան խուց: Իսկ այդ խցերը ամենավատ խցերն են՝ խոնավություն քիչ լուսավորություն , ձուգարանի և բացնիքի վատ վիճակ և այլն»,-ասում է նա։

Նարե Հովհաննսյանը նաև նշեց, որ քրեակատարողական հիմնարկում ԼԳԲՏ համայնքի անձիք հիմնականում զբաղվում են մաքրության հարցերով՝ աղբահանություն, կողուղու մաքրում և այլն:

«Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա» ՀԿ-ի ղեկավար Վաղինակ Տեր- Հովհաննիսյանը ավելացնում է, որ պետությունը քրեակատարողական հիմնարկներում պետք է ապահովվի ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությունը:  Բարելավվեն տարրական սանիտարահիգիենիկ պայմանները, ապահովվեն դատապարտյալների պաշտպանությունը մյուս դատապարտյալներից: Ինչպես նաև պատասխանատվության ենթարկեն հիմնարկի այն աշխատակիցներին, որոնք դիտավորյալ ձևով ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին տեղափոխում են այլ խցեր: