Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0115368
A A
Հասարակություն

Հայտնի է Երևանում անցկացվող Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների ցանկը (տեսանյութ)

Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների օրակարգը: Հիշեցնենք, որ Քաղաքացու օրը կառավարության որոշմամբ նշվելու է ապրիլի վերջին շաբաթ օրը, այսինքն՝ այս տարի այն կտոնեն վաղը՝ ապրիլի 27-ին:

Ըստ այդմ, Երևանում նախատեսվում են տասնյակ գիտական, ուսուցողական, մարզական, մշակութային և այլ միջոցառումներ: Ստորև՝ առավել մանրամասն.

10:00 – 11:00 Ծառատունկ՝ Կանաչ Երևան
Հասցե՝ Մարտիրոս Սարյանի անվան պուրակ

10:00 – 14:00 Սպորտային Երևան
1. Շախմատային մրցաշար և միաժամանակյա խաղի սեանս
2. Շաշկու մրցաշար
3. Նարդու մրցաշար
Հասցե՝ Ամիրյան – Պուշկին փողոցների միջանկյալ հատված

11:00 – 15:00 Սպորտային Երևան
11:00 – 12:00 – Բռնցքամարտիկների ցուցադրական ելույթներ
12:00 – 13:00 – Սուսերամարտիկների ցուցադրական ելույթներ
13:00 – 14:00 – Բադմինտոնիստների ցուցադրական ելույթներ
14:00 – 15:00 – Սթրիթբոլի ցուցադրական ելույթներ
Հասցե՝ Պուշկին – Թումանյան փողոցների միջանկյալ հատված

11:00 – 12:30 Հանրային քննարկում՝ Իրազեկ քաղաքացի
Հասցե՝ Մ. Մանուշյանի անվան պուրակ

11։00 – 17։00 Ցուցահանդես՝ Հայաստանի գորգարվեստը
Հասցե՝ Ե. Չարենցի թանգարանի հարակից հատված

12:00 – 17:00 Ցուցադրական շոու՝ «Միշտ դեպի վեր» Երևանի ավիամոդելավորողների ցուցադրական շոու
Հասցե՝ Պուշկին – Թումանյան փողոցների միջանկյալ հատված

13:00 – 14:00 Մանկական տիկնիկային ներկայացումներ՝ Տիկնիկների աշխարհում
Հասցե՝ Պուշկին – Թումանյան փողոցների միջանկյալ հատված

11:00 – 12:00 Կերպարվեստի միջոցառումներ Մանկական կավճանկարչություն
Հասցե՝ Ազատության հրապարակ

11:00 – 18:00 «Վերնիսաժ» նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես – վաճառք
Հասցե՝ Մ.Սարյանի անվան պուրակ

12:00 – 13:00 Կավե արձանիկների ներկում
Հասցե՝ Պուշկին – Մաշտոց խաչմերուկ

13:00 – 17:00 Կավագործության միջոցառում
Հասցե՝ Ե.Չարենցի թանգարանի հարակից հատված

14:00 – 15:00 Մանկական համերգային ծրագիր՝ Երգում են երեխաները
Հասցե՝ Ե.Չարենցի թանգարանի հարակից հատված

15։00 – 16։30 Ազգագրական համերգային ծրագիր
Հասցե՝ Ամիրյան – Մաշտոց խաչմերուկ

10:00 – 18:00 Էկո քաղաք
Հասցե՝ Կոմիտասի արձանի հարակից հատված

16։00 – 18։30 Կինոցուցադրություն՝ «Անկախության կինո»
Հասցե՝ Ազատության հրապարակ

19:30 – 21:30 Արի համերգի՝ «Միտքդ վա՛ռ պահիր»
Եզրափակիչ գալա համերգ և տոնական հրավառություն
Հասցե՝ Ազատության հրապարակ

Միջոցառումների կապակցությամբ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով, ինչպես տեղեկացրել էր ոստիկանությունը, այսօր երեկոյան կփակվեն ու մինչև վաղը` միջոցառումների ավարտը, փակ կմնան Երևանի մի շարք փողոցներ:

Միջոցառումներ կանցկացվեն հանրապետության բոլոր մարզերում, որոնք կազմակերպում են մարզպետարանները: