Բացել լրահոսը Փակել լրահոսը
Anna Hakobyan
A A
Պաշտոնական

Աննա Հակոբյանը ցավակցական հեռագիր է հղել Տիգրան Ֆարմանյանի մահվան կապակցությամբ

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ցավակցական հեռագիր է հղել «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիր Տիգրան Ֆարմանյանի մահվան կապակցությամբ: 

«Խորը վշտով տեղեկացա, որ երկարատև ծանր հիվանդությունից հետո կյանքից հեռացել է մեր գործընկեր, «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի երկարամյա գլխավոր խմբագիր, ՀՀ վաստակավոր լրագրող Տիգրան Ֆարմանյանը: Լրագրողական համայնքը կորցրեց պրոֆեսիոնալ խմբագրի, լավ ընկերոջ և քաղաքացու:

Իմ անկեղծ ցավակցություններն եմ հղում Տիգրան Ֆարմանյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, մտերիմներին և գործընկերներին, կիսում նրանց վիշտը»,- ասված է հեռագրում: