Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հարցազրույց

«Իսկ ո՞վ է ասողը». Ովքեր են քննադատում «Քաղաքացու օրը» (տեսանյութ)

Քանի հոգի ապրիլի 27-ին դուրս կգա փողոց՝ տոնելու Քաղաքացու օրը։

«Ես հիմա դժվարանում եմ ասել, թե ինչքան մարդ կնշի, բայց ես հիշում եմ այն խինդը, ցնծությունը, որը  ես տեսել եմ  նախորդ տարի՝  ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը» ,-ասում է «Քաղաքացու որոշում» կուսակցության ԳՄ անդամ Գարեգին Միսկարյանը։  Նա կուզենար, որ մարդիկ ոչ թե ուրախանային որ Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել, այլ հասկանային, որ այն ինչ համար, իրենք համառորեն  պայքարել են,  արդյունք է  տվել։

1988թ քաղաքացիական  տարբեր շարժումների ակտիվիստ Ապրես Զոհրաբյանը ծանոթացել է «Քաղաքացու օր» միջոցառումների ծրագրին։  Նրան   դուր է եկել ու հիմա առաջարկում է ամեն ամսվա  վերջին  շաբաթ օրը  նշել  «Քաղաքացու օրը»՝ ամփոփել,  քննարկել։

«Ա1+»-ի քննարկմանը մասնակից «Իմ  քայլը» խմբակցության  պատգամավոր Արմեն Փամբուխչյանը  խոստանում է՝ քննարկել այդ, բայց կառավարությունը ամեն անգամ գումար տրամադրել չի  պատրաստվում, ինչպես  այս տարի՝   124 մլն դրամ։

Ինչ է  փոխվել Հայաստանում թավշյա  հեղափոխությունից հետո մեկ  տարվա ընթացքում։  «Քաղաքացու որոշում» կուսակցության ԳՄ անդամ Գարեգին Միսկարյանի ոչ բոլոր ակնկալիքներն են իրականություն դարձել, բայց ինքը միանշանակ չի ասի, թե իրենք ընդդիմություն են։

«Մենք արտախորհրդարանական  կուսակցություն ենք. շատ հարցերում իշխանության  հետ  կարող ենք լինել համամիտ, շատ հարցերում՝ ոչ»,-ասում է նա՝  ընդգծելով, որ   հիմնական հակասությունները տնտեսական հարցերում են։

 Նիկոլ Փաշինյանը  հայտարարում է  ազատություն, արդարություն,  բայց. «Մենք ասում ենք ազատը արդար չէ, քանի որ ստարտային պայմանները չեն եղել հավասար բոլորի համար։  Հիմա մենք ընդդիմադի՞ր ենք»։

Արթուր Փամբուխչյանն ասում  է, որ իրենք մշտապես հաշվի են առնում, որ ոչ մի իշխանություն հարատեւ չէ։

Իսկ այսօր  կա՞  ընդդիմադիր ուժ, որի դրդմամբ իշխանությունները  ստիպված են լինելու փոփոխություններ անել։

«Կախված է ընդդիմադիր ուժը ինչքան մարդ կհանի փողոց»,- ասում է  Ապրես Զոհրաբյանը։ Ըստ նրա՝  այսօր ընդդիմադիրի դիրքերից հանդես է գալիս ՀՀԿ-ն, որն ունի «հանցագործություն իշխանություն» վարկանիշը ՝ որոշ դեպքերում իրեն արդարացի, որոշ դեպքերում՝ անարդար  պիտակավորված։

Ուստի մարդկանց մոտ ՀՀԿ-ին լսելիս հարց է առաջանում՝   իսկ ո՞վ է ասողը։

Մանրամասները՝  տեսանյութում։