Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Հետհեղափոխական Հայաստանում սա առաջին քաղաքական գործն է. քաղաքագետը` Սանասարյանի գործի մասին (տեսանյութ)

«Հետհեղափոխական» Հայաստանում սա առաջին քաղաքական գործն է. Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ հայտարարեց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը։ Քաղաքագետի կարծիքով՝ տեղի է ունենում քաղաքական դաշտի վերաձևում, իսկ Դավիթ Սանասարյանը քաղաքական թիմում տեղ չի ունեցել որպես քաղաքական վերնախավի թևերից ինչ-որ մեկի ներկայացուցիչ։ Մարտիրոսյանը ընդգծեց նաև, որ այս գործը շինծու է, և կարող էին որոշ բաներ «կարված» լինել։ «Իշխանության վերին օղակներում անկախ գործիչները չեն հանդուրժվում», - շեշտեց նա՝ նկատի ունենալով ՊՎԾ պետին։ Իսկ մեղադրանքի վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրությունը որակեց որպես անփութություն։