Բացել լրահոսը Փակել լրահոսը
Still0425_00000
A A
Տնտեսություն

Այս տարի կառավարությունը չի հայտարարել տենդեր  խեցգետնի և ձկների պաշարների որոշման համար (տեսանյութ)

Այս տարի կառավարությունը չի հայտարարել տենդեր  խեցգետնի և ձկների պաշարների որոշման համար:

ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրելյանի խոսքով մոտ 15 տարի է ինչ իրենց կենտրոնը զբաղվում է պաշարների որոշմամբ:

Նրա խոսքով, սա առաջին անգամը չէ, ինչ կառավարությունը չի հայտարարել  նման տենդեր և այդ տարին պարզապես բաց է թողնվել: Այդ ամենը ազդել է ընդհանուր մոնիթորինգային գործընթացի վրա:

Ինստիտուտը  միակ կառույցը, որը կարող է որոշել այդ պաշարները, և այդ ամենն արվել է ռուս գործընկերների տրամադրած սարքավորումների միջոցով:

Տենդերը  բնապահպանության նախարարությունն է հայտարարում, բայց այս տարի չի հայտարարել և պատճառաբանումն այն է, որ այդ գումարը, որը տրամադրվում է՝ բավական չէ  ուսումնասիրության համար:

«Իրականում բավական չէ , բայց դա չի նշանակում որ մենք պատշաճ ճանապարհով չէինք իրականացնում ուսումնասիրությունը»,- ասում է  ինստիտուտի տնօրենը, ավելացնելով,-«պատճառաբանումը, որ այդ 7  միլիոնը ավելի լավ է չտալ քանի որ այն քիչ է, քան տալ, և ինչ- ինչ պատճառով դա չկատարվի ՝ հիմնավոր չէ»:

Տնօրենն առաջարկում է  ուրիշ ճանապարհ՝ կարելի էր այդ 7 միլիոնն տրամադրել միայն Սիգի պաշարի որոշման համար:

Այս տարի կառավարությունը որոշել է թույլատրել քիչ քանակությամբ որս իրականացնել, և այս պարագայում ավելի հրատապ է դառնում պաշարի գնահատումը:

Ինչ վերաբերում է Սևանի էկոհամակարգին , տնօրենն ասում է, որ  դեռ շատ վաղ է խոսել այն մասին թե վիճակը վատ է , և այդ գնահատումը կարելի է իրականացնել ձնհալից և տեղումների մասին տեղեկատվություն ստանալուց հետո:

 Այս տարի սպասվում է , որ կլինի ծաղկում  կապտականաչ ջրիմուռներով ամռան սեզոնին , ինչպես որ տեղի ունեցավ անցած տարի, բայց եթե ջրի մակարդակը բարձրանա հնարավոր է ունենալ ավելի քիչ ծավալով ջիր կանաչում: