Այս տարի կառավարությունը չի հայտարարել տենդեր խեցգետնի և ձկների պաշարների որոշման համար (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյս տարի կառավարությունը չի հայտարարել տենդեր խեցգետնի և ձկների պաշարների որոշման համար:
ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրելյանի խոսքով մոտ 15 տարի է ինչ իրենց կենտրոնը զբաղվում է պաշարների որոշմամբ:
Նրա խոսքով, սա առաջին անգամը չէ, ինչ կառավարությունը չի հայտարարել նման տենդեր և այդ տարին պարզապես բաց է թողնվել: Այդ ամենը ազդել է ընդհանուր մոնիթորինգային գործընթացի վրա:
Ինստիտուտը միակ կառույցը, որը կարող է որոշել այդ պաշարները, և այդ ամենն արվել է ռուս գործընկերների տրամադրած սարքավորումների միջոցով:
Տենդերը բնապահպանության նախարարությունն է հայտարարում, բայց այս տարի չի հայտարարել և պատճառաբանումն այն է, որ այդ գումարը, որը տրամադրվում է՝ բավական չէ ուսումնասիրության համար:
«Իրականում բավական չէ , բայց դա չի նշանակում որ մենք պատշաճ ճանապարհով չէինք իրականացնում ուսումնասիրությունը»,- ասում է ինստիտուտի տնօրենը, ավելացնելով,-«պատճառաբանումը, որ այդ 7 միլիոնը ավելի լավ է չտալ քանի որ այն քիչ է, քան տալ, և ինչ- ինչ պատճառով դա չկատարվի ՝ հիմնավոր չէ»:
Տնօրենն առաջարկում է ուրիշ ճանապարհ՝ կարելի էր այդ 7 միլիոնն տրամադրել միայն Սիգի պաշարի որոշման համար:
Այս տարի կառավարությունը որոշել է թույլատրել քիչ քանակությամբ որս իրականացնել, և այս պարագայում ավելի հրատապ է դառնում պաշարի գնահատումը:
Ինչ վերաբերում է Սևանի էկոհամակարգին , տնօրենն ասում է, որ դեռ շատ վաղ է խոսել այն մասին թե վիճակը վատ է , և այդ գնահատումը կարելի է իրականացնել ձնհալից և տեղումների մասին տեղեկատվություն ստանալուց հետո:
Այս տարի սպասվում է , որ կլինի ծաղկում կապտականաչ ջրիմուռներով ամռան սեզոնին , ինչպես որ տեղի ունեցավ անցած տարի, բայց եթե ջրի մակարդակը բարձրանա հնարավոր է ունենալ ավելի քիչ ծավալով ջիր կանաչում: