Բացել լրահոսը Փակել լրահոսը
Միքայել Մելքումյան
A A
Պաշտոնական

Քաղաքական ապաստան խնդրելը լավ բան չէ. Միքայել Մելքումյանը  Միհրան Պողոսյանի մասին (տեսանյութ)

ԴԱՀԿ  նախկին պետ Միհրան Պողոսյանը Ռուսաստանից քաղաքական ապաստան է խնդրել:  «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի շտապում որևէ գնահատկան տալ Միհրան Պողոսյանի այս խնդրանքին: Խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նշում է, որ գործընթացը իրավական է և պետք է սպասել դեպքերի ընթացքին:

«Քաղաքական ապաստան խնդրելը լավ բան չէ, որևէ մեկը չի ողջունում, բայց քանի որ այն իրավական հարթության մեջ է սպասենք դեպքերի ընթացքին և արձանգրենք, որ քաղաքական ապաստան խնդրելը լավ երևույթ չէ»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց  պատգամավորը:

Հիշեցնենք, որ Միհրան Պողոսյանը օֆշորի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ: ՀՔԾ-ն Միհրան Պողոսյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Նա հայտնաբերվել է ՌԴ իրավապահների կողմից և ձերբակալվել  է:

Լրագրողի հարցին, իսկ Հայաստանում ընդհանրապես քաղհալածյալ կա՞, պատգամավորը նկատեց.

«Ընդհանրապես ես չեմ կարծում,  որ քաղհալածյալներ այս փուլում կան, որովհետև հակառակը՝ քաղաքական հեղափոխությունը բերեց ժողովրդավարության ընդլայնմանը, արդարության դեֆիցիտի վերականգնմանը, այս առումով մենք պիտի արձանագրենք, որ քաղաքական հեղափոխության արդյունքում այդ տիպի խնդիրները լուծվել են»:

ԲՀԿ-ական պատգամավորը անդրադարձավ նաև Ազգային ժողովում  անցյալ շաբաթվա նիստերին  քննարկվող «ցեմենտի» վերաբերյալ օրինագծին, որի շուրջ բուռն քննարկումներ էին լինում խորհրդարանում: Քննարկումների ժամանակ իշխանական պատգամավոր Հայկ Գևորգյանը հայտարարել էր, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատ ցեմենտ» գործարանը ձեռք է բերվել 200 հազար դոլարով: Ինչին ի պատասխան, Գագիկ Ծառուկյանը նշել էր, որ եթե դա համապատասխանում է իրականությանը,  ապա ինքը պատրաստ է նվիրել ցեմենտի գործարանը վերջինիս: