Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչպես կառուցվեց Եղեռնի զոհերի հուշահամալիրը (տեսանյութ)

Քաղաքականություն
Ծիծեռնակաբերդիշինարարություն1

1965թ-ին՝  խորհրդային իշխանության օրոք, երբ բացարձակապես անընդունելի էր որևէ ազգային գաղափարախոսություն, հնարավոր դարձավ Հայաստանում ոչ միայն նշել Մեծ եղեռնի 50-րդ տարելիցը, այլև կառուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր:  

Նախարարների խորհուրդը Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող կոթողի կառուցման վերաբերյալ որոշում կայացրեց:

Երիտասարդ ճարտարապետներ Արթուր Թարխանյանը ու Սաշուր Քալաշյանն ևս ներկայացնում են իրենց նախագիծը, որը և լավագույնն է ճանաչվում:

 «Զարմացանք ու անասելի ոգևորություն ապրեցինք», - հիշում է Սաշուր Քալաշյանը:

Վերածննդի գաղափարը, ըստ հեղինակների արտացոլում է հուշասյունը,  իսկ հարթակը, տապանն է անմար կրակով, որի տակ անմեղ հոգիների հանգրվանն է: Վերածնունդը որոշեցին ցողունի ծնունդով արտահայտել: «Իսկ ցողունը միայնակ չի լինում, զույգով է աճում,-ասում է ճարտարապետը: - Սա էր գաղափարը»:

Հուշահամալիրի նախագծի գաղափարի և կառուցման իրականացման ճանապարհին անցած դժվար պահերի մասին «Ա1+»-ը զրուցել է  ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանի հետ: