Բացել լրահոսը Փակել լրահոսը
yerevan
A A
Հասարակություն

Արա Դանիելյանը պահանջել է աշխատանքից ազատման դիմում գրել (տեսանյութ)

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության քարտուղար Անի Խաչատրյանը հարցուպատասխանի ժամանակ անդրադարձ կատարեց Ավան վարչական շրջանի ղեկավար Արա Դանիելյանի հետ կապված մի միջադեպին։

Իր ելույթում խմբակցության քարտուղարն ասաց, որ որոշ ժամանակ առաջ Արա Դանիելյանը պահանջել է աշխատանքից ազատման դիմում գրել թաղապետարանի աշխատակցուհի Վանուհի Գալստյանին։

Անի Խաչատրյանն ասաց, որ աշխատավայրում փոխթաղապետների ներկայությամբ Դանիելյանը նույնիսկ ծաղրի է ենթարկել աշխատակցիհուն աշխատանքից ազատման դիմումը հնարավորինս արագ գրելու համար։

Ընդդիմադիր խմբակցության անդամն այս հարցով զբաղվելու կոչով դիմեց Մարդու իրավունքների պաշտպանին։

Ի պատասխան՝ Արա Դանիելյանն ասաց, որ իր կրթությունն ու դաստիարակությունը թույլ չէին տա այդպիսի վերաբերմունք դրսեւորել։ Իսկ աշխատանքից ազատման դիմում գրելու մասով նշեց, որ Վանուհի Գալստյանը ստել է՝ ասելով, որ երկու երեխա ունի, այնինչ մեկ անչափահաս երեխա ունի։

Խաչատրյանն արձագանքեց՝ նշելով, որ ողջ կյանքի ընթացքում պայքարել է Արա Դանիելյանի նմանների դեմ։ Քաղաքապետ Հայկ Մարությանն իր հերթին նշեց, որ եթե այսպիսի խնդիրներ կան, ապա պետք է դիմել համապատասխան դատական ատյաններին։

Նիստերի դահլիճում էր նաև Վանուհի Գալստյանը։