Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԿՄ ուղերձը

Հասարակություն
sasun
ԵԿՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՊՐԻԼԻ 24-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
 
Հայրենակիցնե′ր:
Ապրիլի 24-ին համայն հայությունը ոգեկոչում է 20-րդ դարասկզբին ցեղասպանության զոհ դարձած մեկ ու կես միլիոն անմեղ նահատակների հիշատակը:
Այս առումով հայ ազգի կողքին է աշխարհի ողջ առաջադեմ մարդկությունը` անելով հնարավոր ամեն բան հայ ժողովրդիշ հանդեպ իրականացրած այդ հրեշավոր ու աննախադեպ ոճրագործության՝ ցեղասպանության միջազգային ճանաչման
ուղղությամբ: Եվ պատմական արդարությունը վերականգնելու համար ավելանում են Եղեռնը ճանաչող և դատապարտող երկրները:
 
Դատապարտելով ցեղասպանությունը` մենք միասնականությամբ և համախմբվածությամբ պետք է սատարենք մեր պետության հզորացմանը: Հայոց պետականության հզորացումն է երաշխիքը ոչ միայն հետագա հնարավոր
արհավիրքները կանխելու, այլև ժամանակի ընթացքում վերականգնելու պատմական արդարությունը:
 
Միասնությամբ ոգեկոչե՛նք ցեղասպանության զոհերի հիշատակն ու համախմբված ուժերով հզորացնենք մեր երկիրը` հետամուտ լինելով պատմական ճշմարտության վերականգմանը և Հայոց ցեղասպանության վերջնական ճանաչմանը:
 
ԵԿՄ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ