Բացել լրահոսը Փակել լրահոսը
Sanitek_photo 2
A A
Հասարակություն

«Սանիթեք» ընկերությունն աշխատում է արտակարգ ռեժիմով

Ապրիլի 23-ից 25-ը «Սանիթեք» ընկերությունը կաշխատի արտակարգ ռեժիմով՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի և հարակից տարածքների մաքրությունն ապահովելու նպատակով:

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում կաշխատեն ընկերության 300 աշխատակիցներ՝ 250 մաքրուհիներ և 50 բանվորներ, ովքեր միմյանց փոխարինելով կհերթապահեն 24 ժամ:

Մաքրման լրացուցիչ աշխատանքներ են տարվելու մայրաքաղաքի բոլոր այն հատվածներում, որտեղ սովորաբար այս օրերին հյուրերի ավելի մեծ հոսք է լինում, ինչպես նաև քաղաքային հատուկ միջոցառումների համար նախատեսված հատվածներում:

 

«Սանիթեք» ընկերության տնօրինություն