«Երևանի սառցե պալատ», թե՞ Հոկեյի դպրոց (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԻրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցի անվանափոխման հարցը մնում է օրակարգում. լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի ավագանիւ «Լույս» խմբակցության քարտուղար Անի Խաչատրյանը։
Նա առաջարկել էր «Հայ-ռուսական» անունը , ինչին դեմ են արտահայտվել «Իմ քայլը» խմբակցության անդամները՝ առաջարկելով այնպիսի անուն, որը կապ կունենա Երևանի հետ։
«Լույս» խմբակցության քարտուղարbառաջարկել է «Երևանի սառցե պալատ» անվանումը։
Դրանից հետո Երևանի ավագանու «Իմ քայլը» անդամները, նրա խոսքով, գնացել են գեղասահքի դպրոց, և դպրոցի աշխատակազմից նամակ են բերել, որով առաջարկվել է այն անվանափոխել «Հոկեյի դպրոց»-ի։
Խաչատրյանը, սակայն, այն կարծիքին է, որ «Իմ քայլը» անդամները աշխատակազմին ուղղակի համոզել կամ առաջարկություն են արել, որից դպրոցի աշխատակիցները չեն հրաժարվել։
Անվանափոխության հարցը ծագել էր Իրինա Ռոդնինայի հակահայկական ելույթից հետո։