Բացել լրահոսը Փակել լրահոսը
Melq - Hakob
A A
Քաղաքականություն

Թուրքիան և Ադրբեջանն արհեստականորեն խոչընդոտում են Հայաստանին. ՀՌՀ նախագահ

Հայտնի է, որ մեզ գովազդները շատ-շատ էժան են. հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանը։

Նա ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանից հետաքրքրվեց, թե ինչպիսի՞ն են Հայաստանում և վերջինի հետ համեմատելի երկրներում գովազդի մակարդակները, և արդյո՞ք հետհեղափոխական շրջանում գովազդի գնի բարձրացման միտումներ կան։

Հակոբյանը նշեց, որ կան սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներ, որոնք ազդում են գովազդի գնի փոփոխման վրա։ Օբյեկտիվ պատճառը, ՀՌՀ նախագաի խոսքով, այն է, որ Հայաստանը հարուստ երկիր չէ։ Սուբյեկտիվը այն է, որ նախևառաջ Հանրապետությունն ունի միայն մեկ գովազդի վաճառքով մասնագիտացված ընկերություն  (Sales House), և այս բնագավառում չկա մրցակցություն։

Որպես օբյեկտիվ պատճառ Հակոբյանը նշում է նաև այն, որ շատ երկրների հեուստաընկերությունների գովազդային բյուջեները ձևավորում են գովազդ տեղադրող մի շարք միջազգային խոշոր ընկերություններ շնորհիվ, իսկ վերջինները Հայաստանից հեռացել են վերջին մի քանի տարում։

«Որովհետև կենտրոնները շատ ժամանակ գտնվում են Թուրքիայում, Ադրբեջանում, Ղազախստանում։ երկուսը ոչ այդքան բարեկամական երկրներ են և նրանք արհեստականորեն խոչընդոտում են, որպեսզի Հայաստան գան մեր նախատեսած բյուջեները»,- շեշտեց նա՝ հավելելով, որ մասնագետների գնահատմամբ՝ Հանրապետությունը տարեկան մի քանի միլիոն դոլարի հեռուստագովազդ է կորցնում։

Ինչպես նաև նա կարևորեց որակյալ հեռուստատեսության ոլորտում մենեջմենթն ու հանրօգուտ հաղորդումների տարածումն ու սփռումը։