Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաջողակ դիմորդները կստանան աջակցություն

Հասարակություն

2019թ.-ի ապրիլ - սեպտեմբեր ժամանակահատվածում կհայտարարվի երեք մրցույթի մասին՝ ի աջակցություն այն արվեստագետների միջազգային շարժունակությանը, ովքեր գործում են կատարողական կամ տեսողական արվեստներում և բնակվում են ԵՄ-ի «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի մասնակից երկրներում: Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության և Ուկրաինայի ներկայացուցիչներն  իրավունք ունեն մասնակցելու տվյալ մրցույթներին:

Հաջողակ դիմորդները կստանան աջակցություն «շարժունություն» անվամբ հայտնի 350-ից 500 կարճաժամկետ (15-ից 85 օր տևողությամբ) միջազգային այցելությունների համար:

Այս այցելությունները պետք է ունենան հստակ և ճիշտ սահմանված նպատակներ, ինչպիսիք են՝ միջազգային համագործակցության զարգացումը, աշխատանքներում փոխանակման կարգով տեղաբնակների ներգրավումը կամ մասնագիտական զարգացումը, աշխատանքների ներկայացումն այլ երկրներում կամ նպատակակետ երկրում ծրագրերի մշակումը՝ տեղական համայնքների հետ: