Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Facebook-ը կրկին հայտնվել է սկանդալում

Ամերիկայի Ձայն

Հինգշաբթի օրը Facebook- ը խոստովանեց, որ պահպանել է միլիոնավոր Instagram-ի հաշիվների գաղտնաբառերն առանց համապատասխան պաշտպանության: Ավելի վաղ, սոցիալական ցանցը հայտարարել էր, որ այն «պատահաբար ներբեռնել» է 1.5 միլիոն օգտատերերի էլեկտրոնային փոստի հասցեներում պահվող տվյալները

Facebook ընկերությունն այս շաբաթ հայտնվել է երկու սկանդալների կենտրոնում` կապված օգտատերերի տեղեկատվության արտահոսքի հետ: Հինգշաբթի ընկերությունն ասել է, որ այն պահել է միլիոնավոր Instagram-ի օգտատերերի հաշիվների գաղտնաբառերն առանց համապատասխան պաշտպանության ձեւաչափի, որոնց ազատ մուտք են ունեցել ընկերության աշխատակիցները:

Տեխնոլոգիական հսկան գնել է հավելվածը 2012 թ. ապրիլին:

Facebook- ի տվյալներով, փորձագետները հունվարին հայտնաբերել են խնդիրը անվտանգության աուդիտի ժամանակ: Թերությունները, ինչպես նշվել է, վերացվել են: Որպես նախազգուշացում, ընկերությունը խոստանում է տեղեկացնել բոլորին, ում գաղտնաբառերը պահվել են այդ կերպ:

Սակայն դա ամենը չէ: Մեկ օր առաջ, ապրիլի 17-ին, Facebook- ը հայտարարեց, որ պատահաբար ներբեռնել է մեկ եւ կես միլիոն նոր օգտատերերի էլեկտրոնային փոստի հասցեներում պահված տվյալները: Տեղեկատվությունը հավաքվել է մինչեւ 2016 թ. մայիս: Ինքնությունը հաստատելու համար սոցիալական ցանցը գաղտնաբառեր է խնդրել էլեկտրոնային փոստից եւ պատճենահանել է կապի մասին տեղեկություններն այնտեղից:

Facebook- ը պնդում է, որ որևէ մեկի այս տեղեկությունը չի տրամադրվել, և այժմ այն արդեն հեռացնում են:

Սոցիալական ցանցն առաջին անգամ տեղեկացրել է գաղտնաբառերի պահպանման մասին մարտ ամսվա կեսերին:

Հետագայում Bloomberg- ը հայտնաբերեց, որ Facebook- ի միլիոնավոր օգտատերերի անձնական տվյալները հայտնվել են այլ հարթակներում եւ Amazon- ի քլաուդ համակարգում:

Ֆեյսբուքը մի շարք խախտումների պատճառով արդեն իշխանությունների ուշադրության կենտրոնում է: Մասնավորապես, 2018 թ. սեպտեմբերին սոցիալական ցանցը հաղորդեց, որ հաքերները տեղեկացել են իր կոդի խոցելիության մասին եւ կարող են մուտք գործել տասնյակ միլիոնավոր հաշիվներ:

«Ես կարծում եմ, որ Facebook- ի հետ տեղի ունեցածը շատ տխուր է: Դա ևս մեկ գաղտնիության սխալ է և հերթական ձախողում: Ես հասկանում եմ, որ ցանցը օգտագործող երկու միլիարդ մարդկանցից կես միլիոնը չի դիտարկվում որպես մեծ խնդիր, սակայն եթե նրանց կոնտակտային տվյալները ավտոմատ ներբեռնվել են առանց նրանց համաձայնության, այս իրավիճակում կարող են հայտնվել հարյուր միլիոնավոր օգտատերեր»:

2018 թ. մարտին հայտնի է դարձել, որ Cambridge Analytica բրիտանական վերլուծական ընկերությունը հավաքել է Ֆեյսբուքում իր հավելվածի միջոցով բազմաթիվ օգտատերերի տվյալներ եւ օգտագործել դրանք քաղաքական գովազդի համար, մասնավորապես, ԱՄՆ-ում նախագահական քարոզարշավի եւ Բրեքզիթի հանրաքվեի ընթացքում: Դա կարող էր անդրադառնալ ընդհանուր առմամբ 87 միլիոն օգտատերերի վրա: