A
A
Աբրահամ Խաշմանյանը առաջին խաղում հաղթեց իր նախկին թիմին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի հետնապահ Երեւանի «Արարատի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Տիգրան Եսայանը:
Այսօր Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 28-րդ տուրի «Ալաշկերտ» - «Արարատ» խաղից հետո հայտնի դարձավ, որ «Արարատի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Տիգրան Եսայանը: Ինչպես նշեց մարզիչը, պայմանագիրը նախատեսված է մինչեւ մրցաշրջանի ավարտը:
Ի դեպ, «Արարատի» նախկին գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանն այժմ գլխավորում է հենց «Ալաշկերտը»: Նա իր նորամուտը նոր պաշտոնում նշեց նախկին թիմի նկատմամբ տարած վստահ հաղթանակով՝ 2:0:
Հավելենք, որ ընթացիկ տուրում կայացած մյուս երկու խաղերում առաջնության առաջատար «Արարատ-Արմենիան» 3:0 հաշվով հաղթեց «Լոռի ՖԱ»-ին, իսկ 2-րդ տեղում գտնվող «Բանանցը» Գյումրիում ոչ-ոքի խաղաց «Շիրակի» հետ՝ 0:0: