Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

«Զարթոնքում չե՛ն լինելու իշխանիկներ». Սուրեն Պողոսյան (տեսանյութ)

«Ապրիլի 13-ը մեզ համար լուսացավ, ոչ մեր սպասվածով: Համայնքապետը մի խումբ մարդկանց հետ միասին ներխուժեց ակտիվիստներից  արցախյան հերոս Վարդան Պողոսյանի բնակարան և դաժան ծեծի ենթարկելով փորձեցին լռեցնել մարդկանց»: Այս մասին ապրիլի 19-ին լրագրողների հետ զրույցում ասաց Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի  բնակիչ Գարիկ Կարապետյանը:

Զարթոնք համայնքի բնակիչների  մեծամասնությունը պահանջում էր համայնքապետի հրաժարականը, ինչպես Գարիկ Կարապետյանն է նշում՝  գյուղապետը հրաժարական տվեց, բայց կրքերը  այդպես էլ չհանդարտվեցին, փոխարենը՝ էլ ավելի սրվեց. «գյուղում տիրում է գաղջ մթնոլորտ. ոչ ոք չի կարող մեզ լռեցնել »: 

Զարթոնք գյուղի ակտիվիստների  կողմից  համայնքի ղեկավար առաջադրված Սուրեն Պողոսյանի խոսքով գյուղը ժամանակին եղել է Արմավիրի մարզի լավագույն համայնքներից մեկը, իսկ այսօր ամենահետամնացն է.

«Համայնքում  տարիներ շարունակ կատարվել են  գաղտնի և ապօրինի  գործողություններ, համայնքին տրված օգնությունները ՝դիզվառելիք, սերմացու, ժողովուրդը ոչնչից տեղյակ չի եղել:  Համայնքապետը համայնքի բյուջեն ծախսել է միայն սեփական կարիքների համար և այս ամենը բերեց ժողովրդի բորբոքվածությանը»:

 Գյուղում տիրող իրավիճակի պատճառով, դպրոցի 242 աշակերտներից 100-ը դասի չի հաճախում, որոշել են դասադուլ անցկացնել: Համայնքապետի թեկնածու Սուրեն Պողոսյանը նշում է որ նրանք կողմ չեն դասադուլին.« Երեխաները պետք է կրթվեն և զարգանան, մենք կոչ ենք արել դադարեցնել դասադուլը և հաճախել դպրոց»:

Ապրիլի 13-ին տեղի ունեցած միջադեպից  հետո, գյուղում եղան կրակոցներ, որի հետևանքով եղան  վիրավորներ:  Ինչին էլ  հաջորդեց համայնքապետի  հրաժարականը, սակայն ինչպես Զարթոնք գյուղի բնակիչներն են նշում,  գյուղում անարդարությունները չվերացան:  Այսօր էլ  Երևանում գյուղի բնակիչները շարունակում են անցկացնել ակցիա:  Իրավաբան Հայկազ Մակարյանի խոսքով  ակցիայի նպատակը  Վարդան Պողոսյանին հասցված մարմնական վնասվածքների փոխհատուցումը, ինչպես նաև Հրայր Պողոսյանին  շուտափույթ ազատ արձակելն է:

Ակցիայի հետ կապված Արմավիրի մարզպետարանից արձագանքեցին, թե  ցույցերին մասնակցում են  հարակից  գյուղերից  բնակիչներ՝ թվաքանակը ապահովելու համար: Սուրեն Պողոսյանի խոսքով, երկուշաբթի ԿԳՆ –ում ակցիա կանցկացնեն և ցույց կտան, թե քանի հոգով են.

 «Զաթոնքում չպետք է լինեն իշխանիկներ, պայքարելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ հեղափոխությունը չի հասել իր գագաթնակետին»: