Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hajastani futbol-1
A A
Սպորտ

Այսօր կմեկնարկի Հայաստանի ֆուտբոլի առաջնության վերջին շրջանը

Այսօր կմեկնարկի ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության վերջին՝ չորրորդ խաղաշրջանը:

28-րդ տուրի բացման խաղում գործող չեմպիոն Երեւանի «Ալաշկերտը» սեփական դաշտում կընդունի մրցաշարի հետնապահ «Արարատին»:

Առաջնության առաջատար «Արարատ-Արմենիան» իր հարկի տակ կհյուրընկալի «Լոռի ՖԱ»-ին, իսկ երկրորդ տեղում գտնվող «Բանանցը» Գյումրիում կհանդիպի «Շիրակի» հետ:

Տուրի վերջին՝ «Գանձասար-Կապան» - «Փյունիկ» խաղը, տեղի կունենա վաղը, ապրիլի 20-ին: