Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+arsenal 1
A A
Սպորտ

Ուղիղ. «Նապոլի» - «Արսենալ». Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում չէ (տեսանյութ)

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում այսօր կկայանան քառորդ եզրափակիչ փուլի պատասխան խաղերը:

Լոնդոնի «Արսենալը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, Նեապոլում կհանդիպի տեղի «Նապոլիի» հետ: Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել է արսենալցիների հաղթանակով՝ 2:0:

Թիմերն արդեն հրապարակել են խաղի հայտացուցակները: Հենրիխ Մխիթարյանը հայտավորվել է պահեստայինների թվում:

«Նապոլի» - «Արսենալ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով ժամը 23:00-ին: Խաղի ուղիղ հեռաձակումը դիտեք՝ ստորեւ: