«Սպայկա»-ի աշխատակիցը ինքնասպան է եղե՞լ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ 1983թ. ծնված տղամարդու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և նշված գերեզմանատանը հայտնաբերել տղամարդու դի՝ կաշենման գոտիով ծառից կախված վիճակում:
Պարզվել է, որ տղամարդը Նորագավիթի բնակիչ է՝ ծնված 1983 թվականին:
Փաստի առթիվ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:
Այս մասին հայտնում են Հայաստանի քննչական կոմիտեից։
Տղամարդը «Սպայկա»-ի աշխատակից է
«Սպայկա» ընկերությունից հաստատեցին, որ մահացողն իրենց աշխատակիցն է։ Սակայն այս մասին սկզբում տեղեկացել են մամուլից։
«Նա երկու օր բացակայել է աշխատանքից, մեր աշխատակիցները իր ընտանիքին տեղյակ են պահել, որ չի եկել աշխատանքի և այսօր այդ լուրը իմացանք»,- հայտնեց ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Բաղդասարյանը
Նա նշեց, որ «Սպայկա» ընկերությունը մահացածի ընտանիքի կողքին է: