Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

«Եթե կտրոն չեն տալիս՝ տուգանել գազալցակայաններին եւ քրեական գործ հարուցել». վարչապետ (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղյակ է, որ   գազալցակայանները և բենզալցակայանները ՀԴՄ կտրոն չեն տալիս: Այսօր կառավարության նիստի ժամանակ Փաշինյանը դիմելով ՊեԿ-ի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանին, ասաց, որ ահազանգեր կան ՀԴՄ կտրոն չտրամադրելու մասով։ «Ինչու՞ չեք լուծում այս հարցը»,- վարչապետը դիմեց նաեւ իրավապահ մարմիններին եւ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնին։ ՊԵԿ նախագահի տեղակալն ասաց, որ իրենք  այդքան ռեսուրս չունեն, որ ամեն վայրկյան  հսկեն գազալցակայանների աշխատանքը։  «Եթե կտրոն չեն տալիս՝ տուգանել գազալցակայաններին եւ քրեական գործ հարուցել, եթե շարունակում են կտրոնները չտրամադրել»,- ասաց վարչապետը։