Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess veteran
A A
Սպորտ

Հայաստանի վետերանների հավաքականը երկրորդ հաղթանակը տոնեց

Հայաստանի շախմատի վետերանների հավաքականը երկրորդ հաղթանակը տոնեց Հունաստանում ընթացող շախմատի աշխարհի վետերանների թիմային առաջնությունում:

50-ից բարձր տարիքային խմբի մրցաշարի 2-րդ տուրում մեր թիմը վստահ հաղթեց Ավստրիայի ընտրանուն՝ 3,5:0,5: Ռաֆայել Վահանյանը ոչ-ոքի խաղաց, իսկ Արտաշես Մինասյանը, Կարեն Մովսիսյանը եւ Արշակ Պետրոսյանը հաղթեցին իրենց մրցակիցներին:

Երկու տուրից հետո 4-ական միավոր են վաստակել 6 երկրների հավաքականներ: Այսօր կայանալիք 3-րդ տուրում Հայաստանի հավաքականը կհանդիպի Իսրայելի թիմի հետ, որը նախորդ երկու տուրերում պարտության է մտնել Լատվիայի կանանց եւ Անգլիայի 2-րդ թիմերին: