A
A
Պատգամավորներին չե՞ն հետաքրքում նկարները (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովում բացվեց Նարգիզ Փաշայանի նկարների ցուցահանդեսը, որին խորհրդականներից մասնակցում էր միայն «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանը։
Թե ինչո՞ւ ցուցահանդեսին չմասնակցեցին մյուս պատգամավորները, տիկին Նարգիզը չմեկնաբանեց, միայն նշեց, որ իր համար էական չէր, թե պատգամավորներից ով կմասնակցեր ցուցահանդեսին։
«Ինձ համար դա չէր կարևոր, ինձ համար կարևոր էր, որ ցուցահանդեսը տեղի ունեցավ, հատկապես ձեզ համար՝ երիտասարդներիդ», -լրագրողների հետ զրույցում ասաց տիկին Փաշայանը։
«Օգտագործելով իմ հնարքները, նկարչին տված կանոններով արտահայտում եմ իմ ասելիքը», - հավելեց Նարգիզ Փաշայանը։
Ի դեպ, ԱԺ-ում ցուցահանդես կազմակերպելուն աջակցել է իշխանական պատգամավոր Մխիթար Հայրապետյանը, սակայն նա էլ ներկա չէր ցուցահանդեսին։