Բացել լրահոսը Փակել լրահոսը
Hayk Marutyan
A A
Պաշտոնական

Մտքերով ու աղոթքներով Փարիզի հետ ենք. Հայկ Մարության

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի նամակը՝ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին

Տիկին քաղաքապետ,

սիրելի գործընկեր,

խորին ափսոսանքով և տխրությամբ տեղեկացա երեկ Փարիզում կատարվածի մասին:

Փարիզի Աստվածամոր տաճարը՝ համաշխարհային արվեստի գլուգործոցը, Ֆրանսիայի պատմության վկան, Փարիզի խորհրդանիշը...

Երեկ երեկոյան ու գիշերը, հետևելով Ֆրանսիայից ստացվող լրահոսին, հետևում էի նաև համացանցի հայկական հատվածի արձագանքներին: Ափսոսանքի ու զորակցության խոսքերի հետ միասին երևանցիները համոզմունք են հայտնում, որ համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի վերակառուցել այս հիասքանչ տաճարը՝ միջնադարի հրաշալիքներից մեկը, և այն կշարունակի հիացնել և հյուրընկալել միլիոնավոր մարդկանց ողջ աշխարհից:

Մտքերով ու աղոթքներով Փարիզի հետ ենք:

 

Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ