Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց. ապրիլի 16-ը. Ծառուկյանը հարցազրույց տվեց. Փաշինյանն ասաց՝ մաֆիոզ (տեսանյութ)

Հայաստանում գոյություն ունի մաֆիա, որը ղեկավարում է Հայաստանի ներքին գործերի եւ Ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը,-«Օրագիր» թերթի խմբագրությունում 1999-ի ապրիլի 16-ին այդ մասին հայտարարում է թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը ։

2000 թվականի այս օրերին Երեւանի քաղաքապետարանն ակտիվորեն պայքարում է փողոցային առեւտրի դեմ ։ 

2003-ի ապրիլի 16-ին Գագիկ Հարությունյանի ղեկավարած Սահմանադրական դատարանը մերժում է ընդդիմության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի դիմումը մարտի 5-ի նախագահի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով։ 

«Մեր ապագահ տեսնում ենք միայն Ռուսաստանի հետ»,-2007-ի ապրիլի 16-ին ռուսական «02» երիտասարդական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։ Նույն հարցազրույցում լրագրողի այն հարցին, թե Հայաստանում հնարավո՞ր է հեղափոխության ուկրաինական սցենարը, Ծառուկյանը պատասխանում է. «Մեր նախագահը շատ ուժեղ է եւ հետեւում է նախընտրական պայքարին: Եթե ինչ-որ բան լինի, նա կպատժի մեղավորներին»